Այսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
«Ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։
Արդեն 3 ժամից ավելի է, նույն վաշտի ավագ պարեկներ Դավիթ Սիմոնյանն ու Ռոբերտ Ղազարյանը ծառայություն են կատարում նշված վայրում և սպասում են, թե երբ կբարեհաճեն ժամանեն մաքսային ծառայության չինովնիկները, որպեսզի ստուգեն բեռը, և մարդիկ կարողանան ավտոմեքենան դարձի բերել և տեղափոխեն անվտանգ վայր։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի