
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 25-ին, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել է Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից դիտարկվել է նշված վարչական շրջաններով ուղևորափոխադրում իրականացնող 25 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 1 խախտում՝ գերբեռնված երթևեկություն: Դրա հիմքով կազմվել է վարչական արձանագրություն։
Հանրային տրանսպորտում COVID-1-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով վերահսկողությունը շարունակական կլինի: