ԱԱԾ ԽԱՅՏԱՌԱԿ ԹԵՐԱՑՈՒՄԸ
Նիկոլ Փաշինյանը կիրակի երեկոյան որոշել է ինչ-որ պարզաբանումներ ներկայացնել երկու օր առաջվա իր արտահայտած անհեթեթ մտքերի վերաբերյալ, և, ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, աչքը շինելու տեղ ունքն էլ է փչացրել։ Այդ “պարզաբանումներին” կետ առ կետ անդրադառնալու ժամանակ, իհարկե, դեռ կլինի, բայց արդեն այս պահին կարելի է արձանագրել, որ ԱԱԾ-ն հերթական անգամ թերացել է։ Հազար ենք ասել՝ շաբաթ-կիրակի օրերին կամ այդ մարդու հեռախոսն ու նոթբուքը փակի տակ պահեք, կամ ինտերնետը անջատեք։ Հատկապես՝ նախատոնական օրերին, երբ գյուղից բարեկամներ են գալիս, հոնի արաղ-բան են բերում․․․ Էլ ո՞ւմ է պետք ԱԱԾ-ն, եթե ազգային անվտանգությանը սպառնացող նման տարրական բաները չի հասկանում։
Իսկ ընդհանրապես՝ ֆեյսբուքը ճիշտ կանի, եթե ցանկացած մեկի լայվ մտնելուց առաջ մեծ տառերով հաղորդագրություն ուղարկի նրան՝ «Ձեր արտասանած յուրաքանչյուր բառը կարող է դատարանում օգտագործվել Ձեր դեմ»։
Մեկնաբան Արմեն Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից