Ստեղծվել է մարտկոցով աշխատող հեռուստացույց
Advertisement 1000 x 90

Ստեղծվել է մարտկոցով աշխատող հեռուստացույց

LG-ն ներկայացրել է կոմպակտ  անցանց StanbyME հեռուստացույց։ Այս մասին հայտնում է The Verge-ը։

StanbyME մոդելն ունի 27 դյույմանոց IPS-անկյունագիծ, էկրանը տեղադրված է տակդիրի վրա։ Ստենդի բարձրությունը և թեքությունը կարգավորելի են և ցանկության դեպքում սարքը կարելի է անիվների միջոցով տեղաշարժել սենյակում:Բացի այդ, հնարավոր է անջատել էկրանը և պահել այն  ձեռքերով։ Սարքն աշխատում է առանց ցանցին միանալու՝ մարտկոցով։

Մեկ լիցքավորման դեպքում կորեական կորպորացիայի կողմից ստեղծված հեռուստացույցը կարող է աշխատել մոտ երեք ժամ։ Սարքի մեջ ներառված է Smart TV-ն, որի շնորհիվ StanbyME-ը կարող է բովանդակություն հեռարձակել Netflix-ից, Amazon Prime Video-ից և YouTube-ից։ Սարքի հետևի վահանակն ունի առնվազն մեկ USB և մեկ HDMI պորտ: Հեռուստացույցն ունի գործվածքային ծածկույթ, ներկառուցված NFC չիպ՝ հեռախոսից տվյալների փոխանցման համար։

LG-ն նաև անոնսել է  Objet 65 դյույմանոց OLED հեռուստացույցի մասին, որը նախատեսված չէ տակդիրի  համար։ Խորհուրդ  է տրվում այն հենել պատին, ինչպես նկարը։ Սարքերի արժեքը չի բացահայտվում, LG-ն մտադիր է հունվարին CES 2022-ին հայտարարել StanbyME-ի և Objet-ի գները։

Սեպտեմբերի կեսերին LG-ն թողարկել է մեկ տոննա կշռող 325 դյույմանոց հեռուստացույց: Սարքն արժե 1,7 մլն դոլար կամ մոտ 120 մլն ռուբլի։

shantnews.am