«Ադրբեջանում պլանավորում են 2022-ի մարտավարական և ռազմավարական անելիքները». Անի Սամսոնյան
Advertisement 1000 x 90

«Ադրբեջանում պլանավորում են 2022-ի մարտավարական և ռազմավարական անելիքները». Անի Սամսոնյան

Նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրել է.

«Մինչև մենք ներսում և դրսում իրար կոկորդ ենք կրծում, պետական մակարդակով չմտածված ու անհեռատես հայտարարություններ ենք անում ու խորացնում ենք հանրության ապատիան, Ադրբեջանում պլանավորում են 2022-ի մարտավարական և ռազմավարական անելիքները։

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ մյուս տարի դիմելու են միջազգային դատարան Հայաստանի կողմից էկոլոգիային հասցված վնասին և Ադրբեջանի էներգետիկ և բնական ռեսուրսների յուրացման գործերով։ Եվ սա առաջնահերթություն է լինելու իրենց համար։

Ես չգիտեմ, որքանով է Հայաստանը պատրաստ այս իրավական գործընթացներին և դրանց հնարավոր քաղաքական հետևանքներին, բայց հաշվի առնելով, որ մենք առհասարակ ոչ մի բանի էլ պատրաստ չենք եղել երբևէ, անհանգստանալու լուրջ պատճառ կա»:



Նման նյութեր