Telegram հայտնի մեսենջերի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են դրա աշխատանքի խափանումների մասին։ Այս մասին տեղեկացնում է Downdetector կայքը, որը հետևում է հայտնի ինտերնետ-ռեսուրսներում խափանումներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երևանի ժամով 21։18-ի դրությամբ գրանցվել է 789 բողոք։ Օգտատերերի 45%–ը բողոքում է հավելվածի աշխատանքի անսարքությունից, 36%–ը՝ հաղորդագրություններ ուղարկելու հետ կապված խնդիրներից, ևս 19–ը՝ սերվերին միանալու հետ կապված խնդիրներից:
Խափանումների են բախվել, մասնավորապես, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լեհաստանի, Նիդեռլանդների և այլ երկրների բնակիչները։
Նշենք, որ խնդիրներ եղել են նաև Հայաստանի տարածքում։
Telegram մեսենջերը մի հավելված է, որը թույլ է տալիս փոխանակել հաղորդագրություններ և մեդիա ֆայլեր բազմաթիվ ձևաչափերով: Այն ստեղծվել է 2013 թվականին Պավել Դուրովի` «Վկոնտակտե» սոցցանցի հիմնադիրի կողմից։