
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակում Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրան փոխկապակցված անձինք դեկտեմբերի 27-ին ներկայացել են դատախազություն: Այս մասին հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Բեգլարյանին են փոխանցվել կատարված ուսումնասիրության նյութերը՝ դրանց ծանոթանալու և վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու նպատակով:
Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։