ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանցագործները պետք է պատժվեն Քրեագետ պետք է չի լինել հասկանալու համար, որ հանցագործի ազատության մեջ գտնվելը վտանգավոր է ոչ միայն հասարակության, այլև հանցագործի համար։ Հանցագործը բոլորից լավ գիտի իր արածը, դրա պատճառներն ու հետևանքները։
Ազատության մեջ գտնվելով նա կարող է մտածել պատճառաբանություններ գտնելու, ուրիշին մեղադրելու և իր կատարած հանցանքի հետքերը թաքցնելու մասին։ Այդ գործողություններից յուրաքանչյուրը հնարավոր է իրականացնել բացառապես նոր հանցագործություններ կատարելու միջոցով։
Հանցագործերը պետք է հնարավորինս շուտ ձերբակալվեն և մեկուսացվեն հասարակությունից։
13-րդ չէ 14-րդ, 15-րդ 16-րդ աշխատավարձեր և պարգևատրումներ ստացող իրավապահները դհոլ խփեն, թե զուռնա փչեն, պետք է հասկանան այդ պարզ ճշմարտությունը և կատարեն իրենց ծառայողական պարտականությունները, հակառակ պարագայում կամա, թե ակամա ներքաշվում են հանցանքի մեջ, դառնում մեղսակից, որի պատասխանատվությունից և պատժից խուսափել չեն կարող»։