«Գարնանը Հայաստանում սպասվում է քաղաքական լուրջ վերադասավորում»․ Վահան Բաբայան
Advertisement 1000 x 90

«Գարնանը Հայաստանում սպասվում է քաղաքական լուրջ վերադասավորում»․ Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գարնանը Հայաստանում սպասվում է լուրջ քաղաքական վերադասավորում, չի բացառվում նաև իշխանափոխություն Արցախից եկած ազդակները վկայում են, որ այլևս հնարավոր չէ նույն կերպով շարունակել այն վայկառավարումը, ինչը աղետ բերեց մեր ողջ ազգի գլխին:

Ցավոք, շատ ուշ, բայց արցախցիների վերջին դիրքորոշումը կարող է խառնել կապիտուլյացիոն իշխանության խաղաքարտերն այն աստիճան, որ նրանք այլևս կորցնեն իրենց վերահսկողությունը իրավիճակի հանդեպ:

Բոլոր գործընթացների հիմքում միշտ եղել է Արցախը և հիմա էլ այն լրջագույն դեր կարող է խաղալ Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Չմոռանանք նաև ՌԴ-ՆԱՏՕ լարումը, ինչն իր հերթին բերելու է պոստսովետական տարածքում հակառուսական ուժերի հեռացմանը»:



Նման նյութեր