Մարդը կամավոր ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու Թուրքիայի, Ադրբեջանի և համաշխարհային իմպերիալիզմի քաղաքական գործիքի պաշտոնը. Էդգար Էլբակեան
Advertisement 1000 x 90

Մարդը կամավոր ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու Թուրքիայի, Ադրբեջանի և համաշխարհային իմպերիալիզմի քաղաքական գործիքի պաշտոնը. Էդգար Էլբակեան

Պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 16-ին, ապագա կապիտուլյանտը հայտարարել է, որ Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ շարունակելու հայոց ցեղասպանությունը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակեանը և հավելել.

«Ստորև հիշեցնում եմ վերջինիս այդ խոսքերը՝ ոչ թե իր պես անամոթի ամոթը շարժելու կամ իր տոտալիտար աղանդի հետևորդներին դարձի բերելու, այլ հակակապիտուլյանտական դաշտի որոշ ներկայացուցիչներին վերջնական ցույց տալու, որ գործ ունենք դավաճանի, և ոչ պարզապես «ապաշնորհի» հետ։ Մարդը կամավոր ստանձնել է հայերի ցեղասպանությունն ավարտին հասցնելու Թուրքիայի, Ադրբեջանի և համաշխարհային իմպերիալիզմի քաղաքական գործիքի պաշտոնը, ուրեմն ոչ այլ ինչ է, քան դավաճան։

«Թուրքիան վերադարձել է Հարավային Կովկաս՝ հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը շարունակելու: Եվ դա անում է մեկ շատ կոնկրետ նպատակով, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու էքսպանսիան դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք»»:



Նման նյութեր