iPhone-ի նոր մոդելները կստանան 48 մեգապիքսել տեսախցիկ
Advertisement 1000 x 90

iPhone-ի նոր մոդելները կստանան 48 մեգապիքսել տեսախցիկ

Ճիշտ է, ոչ միանգամից, բայց…

Վերջին զեկույցներում TF International Securities-ի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն բացահայտել է, որ Apple-ը պլանավորում է iPhone-ի տեսախցիկի խոշոր թարմացում առաջիկա երկու տարիների ընթացքում: Այս մասին գրում է Macrumors-ը։

Արդեն 2022 թվականին պոտենցիալ iPhone 14 Pro-ն պետք է ստանա 48 ՄՊ հիմնական սենսոր՝ 8K ձևաչափով տեսանյութեր ձայնագրելու ունակությամբ (այժմ հասանելի 4K-ի դիմաց): Ըստ ինսայդերի՝ նման ձայնագրությունները կարելի է նվագարկել խառը իրականության (AR/VR) ականջակալով, որը նույնպես նախատեսվում է թողարկել հաջորդ տարվա վերջին։

Օպտիկական խոշորացման աճը պետք է սպասել միայն 2023 թվականին։ Ըստ Կոուի՝ iPhone 15-ի առնվազն մեկ մոդելը պետք է ստանա պերիսկոպիկ ոսպնյակ, որը թույլ կտա բազմակի խոշորացում կատարել՝ առանց ֆոտոմոդուլի չափերի և սմարթֆոնի մարմնի հաստության լուրջ մեծացման։ Այժմ նման օպտիկա օգտագործվում է, օրինակ, Galaxy S21 Ultra-ում և Xiaomi Mi 11 Pro/Ultra-ում:

Եզրափակելով՝ վերլուծաբանն ավելացրեց, որ iPhone-ի տեսախցիկի այս թարմացումները զգալիորեն կբարձրացնեն ոչ միայն շուկայի մասնաբաժինը, այլ նաև թայվանական Largan Precision արտադրողի եկամուտը, որը ոսպնյակներ է մատակարարում Apple-ի տեսախցիկների համար:

Սիրարփի Աղաբաբյան