Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից․
«Ինչո՞ւ են միջպետական ավտոճանապարհը ձմռան ցրտին հիմնանորոգում Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է M4 մայրուղու Երևան-Սևան-Իջևան ԿՄ 83+200 – ԿՄ 91+176 ճանապարհահատվածը, իրականացվում են համատարած ասֆալտապատման, ոլորանների պարամետրերի բարելավման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհի կահավորման աշխատանքներ:
Դիլիջանի համայնքապետարանը համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ՏԿԵ նախարարությանը։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ են միջպետական ավտոճանապարհը դեկտեմբերի վերջին, ցածր ջերմաստիճանի պայմաններում հիմնանորոգում»։
;