Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից.
«Ալիևի 4-րդ նախապայմանը և Փաշինյանի քայլերը
ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների պահանջ հրապարակավ դրել է նաև Իլհամ Ալիևը։
Նպատակն ակնհայտորեն ՀՀ անկախության հռչակագրի հիմնական դրույթներից հրաժարվելն է։ Անկախության հռչակագիրը մեր պետության հիմքն է, Սահմանադրության հիմքն է, 88-ին սկիզբ առած Ղարաբաղյան շարժման ծնունդն է։ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են այդ հիմքը վերացնել։
«Ժողվարչապետը» պատրաստ է դրան։ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո հրաժարվել է հռչակագրից՝ Արցախը համարելով ադրբեջանական ու մի կողմ դնելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
Հիմա նրանից դե յուրե են հրաժարում պահանջում։ Նիկոլը կողմ է այդ նախապայմանին էլ։
Ասել է թե՝ սահմանադրական փոփոխությունը ոչ միայն աթոռը պահելու փորձ է, այլ նաև Ալիևի 4-րդ նախապայմանը (մյուս նախապայմանները Փաշինյանը բավարարել է կամ բավարարման փուլում է)»։