Հայտնի է դարձել ամանորյա կորպորատիվ երեկույթի համար ռուսական էստրադայի ամենաթանկ վարձատրվող արտիստների հոնորարների չափը: Այս մասին Հինգերորդ ալիքի եթերում հայտնել է համերգային տնօրեն Յուրի Բորիսովը, գրում է lenta.ru-ն։
Նրա խոսքով՝ ամենաթանկ կոլեկտիվը «Լենինգրադ» խումբն է։ Ամանորյա կորպորատիվ խնջույքին նրանց մասնակցությունը կարժենա 15 մլն ռուբլի:
Մինչդեռ Գրիգորի Լեպսի ելույթը կկազմի 12 մլն ռուբլի, Ալլա Պուգաչովան՝ 10 մլն, Ֆիլիպ Կիրկորովը՝ 8 մլն։
Բորիսովն ընդգծել է, որ այժմ ամենաթանկ ռուս արտիստը կարող է լինել երգիչ Անդրեյ Գուբինը։ Համերգային տնօրենը դա բացատրել է նրանով, որ կատարողը երկար տարիներ ելույթ չի ունեցել, իսկ նրա մեծահարուստ երկրպագուները պատրաստ են ցանկացած գումար վճարել նրա ելույթի համար։