
Սյունիքի մարզի Օխտար, Աճանան, Սյունիք, Արծվանիկ, Գեղանուշ, Ձագիկավան, Լեռնաձոր, Լեհվազ, Ծավ, Շվանիձոր, Որոտան, Խնածախ, Հարթաշեն, Իշխանասար գյուղերի դպրոցներում բացվել են ինժեներական լաբորատորիաները, տեղեկացնում է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեայանը։ Այս մասին որոշումն ընդունվել էր մի քանի շաբաթ առաջ՝ կառավարության կողմից, տնտեսված միջոցների հաշվին։