Երևան-Գեղարդ ճանապարհին վրաերթի են ենթարկվել 2 կին. նրանցից մեկը մահացել է
Advertisement 1000 x 90

Երևան-Գեղարդ ճանապարհին վրաերթի են ենթարկվել 2 կին. նրանցից մեկը մահացել է

Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գեղարդ ճանապարհի 32-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 51 և 44-ամյա երկու կնոջ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Վրաերթի հետևանքով 44-ամյա կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 51-ամյա Սուսաննա Սարգսյանը մահացել է:

Կատարվում է քննություն։