Հնագետները հայտնաբերել են 3600 տարեկան երիտասարդի մնացորդներ: Գիտնականները պարզել են, որ նա մահացել է Սանտորինի կղզում գտնվող Թերա հրաբխի ժայթքման հետևանքով, որը ցունամի է առաջացրել։ Այս մասին գրում է Phys.org-ը։
Սա հաստատում է տարերային աղետի մասշտաբները, որից հավանաբար ոչնչացել է Կրետեի քաղաքակրթությունը։
Չեշմե-Բագլարարասիում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ։ Նրանցից բացի, հնագետները հայտնաբերել են նաև շան մնացորդներ և արտեֆակտներ մ.թ.ա. 1612 թվականի բրոնզի դարից։
Կղզում ցունամին հաստատվում է վնասված պատերով, ավերակներով և մոխիրով։