Այս տարին անկանխատեսելի էր, փորձություններով լի, տագնապի զգացումով ու ապագայի հանդեպ անորոշությամբ:
Չնայած այս ամենին, միևնույն է չդադարեցինք աշխատել, ու գրանցեցինք մեզ համար նոր ձեռքբերումներ:
Pregomesh-ը արդեն որերորդ տարին շարունակում է իր տեղը զբաղեցնել, որպես ամենաշատ վաճառվող հայկական զարդի ապրանքանիշ, ու այս տարի արդեն 60% աճով նախորդ տարվա համեմատ: Այս տարի ներկայացրեցինք 4 հավաքածու: Պատրաստեցինք ավելի քան 25.000 զարդ, որը առաքվեց Հայաստանում և 65 այլ երկրներ:
Pregomesh Favorites -սա այն հարթակն է որտեղ ներկայացնում ենք հայ արտադրողների լավագույն աշխատանքները, այս պահին մեզ մոտ արդեն ներկայացված է շուրջ 70 ապրանքանիշ: Յուրաքանչյուր արտադրանք, որը տեղ է գտնում մեր կայքում, ընտրվում է իմ և մեր թիմի կողմից:
MARAL – մեր հարսանեկան հավաքածուն սկսեցինք հատուկ հարսների համար նախատեսված գլխազարդերից, հետո պահանջարկի աճով պայմանավորված ստեղծեցինք հարսանեկան զգեստներ, ընդամենը մի քանի օր հետո ներկայացնելու ենք Մարալի նոր հավաքածուն, որ գալու է ջերմացնելու ձմռանը եկեղեցու բակում մրսող մեր աղջիկներին;)))
Ներկայացրեցի երկու միջազգային համագործակցություն Alexander Rybak – ի և Redone-ի հետ:
Թողարկեցի «Body on body»- ն և « Ես ու Դու »: Ուրախ եմ, որ երկուսն էլ այդ աստիճան սիրվեցին ու տարածում գտան:
Այս տարին հերթական անգամ եկավ ապացուցելու, որ անկախ ամենինչից պետք է աշխատել, չհանձնվել, ելքեր ու լուծումներ գտնել, արդար ու ազնիվ լինել, նախ ինքդ քո առջև հետո շրջապատիդ, որպեսզի կարողանաս ստեղծել այն, ինչ ոչ ոք չի կարող տանել քեզնից:
Երգչուհի Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից