Ինչպես պաշտպանել անձնական օգտահաշիվները հաքերային հարձակումներից. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Ինչպես պաշտպանել անձնական օգտահաշիվները հաքերային հարձակումներից. armeniasputnik.am

Սոցիալական ցանցերում օգտատերերի հաշիվները կոտրելու պատճառները տարբեր են` ադրբեջանական հաքերային հարձակումներից մինչև անձնական տվյալների գաղտնազերծում։ Դրանցից խուսափելու համար պարբերաբար անվտանգային մեխանիզմներ են մշակվում, որոնց մեծ մասին մեր հասարակության զգալի մասը չի տիրապետում։ Փորձը ցույց տալիս, որ Mail.ru-ի խոցելիության պատճառով մեծ թվով օգտատերերի անձնական տվյալները հայտնվել են ադրբեջանական հաքերների ձեռքում։

«Բոլորս շատ լավ հասկանում ենք, որ այդ օգտատերերի մեծ մասը նույն գաղտնաբառն օգտագործում է նաև սոցիալական ցանցերում` «Ֆեյսբուքում», «Ինստագրամում»։ Այսինքն` ձեռքի տակ ունենալով մեկ հաշվի տվյալները հեշտությամբ կարող են դրանք փորձել նաև այլ համակարգերում և հաջողությամբ կոտրել նաև մյուս օգտահաշիվները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Սայբեր Գեյթս» ընկերության հիմնադիր տնօրեն, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Գևորգյանը։ Տարատեսակ հարձակումներից զերծ մնալու համար մասնագետը խորհուրդ է տալիս հետևել մի քանի կանոնների` տարբեր սոցիալական ցանցերում օգտագործել տարբեր և միաժամանակ բարդ գաղտնաբառեր` բաղկացած ամենաքիչը 8 նշանից, որոնց մեջ կներառվեն մեծատառեր, փոքրատառեր, թվեր և հատուկ նշաններ, օգտագործել երկփուլային նույնականացման հնարավորությունը։

«Երկփուլային նույնականացման դեպքում «Ֆեյսբուք» կամ «Ինստագրամ» մուտք գործելու համար, բացի գաղտնաբառը լրացնելուց, օգտատերը պարտավոր է մուտքագրել նաև այն կոդը, որն ուղարկվում է այդ պահին նրա հեռախոսին հաղորդագրության միջոցով։ Սա նշանակում է, որ երբ փորձ անեն ձեր գաղտնաբառով մուտք գործել որևէ համակարգ, տվյալ անձը գաղտնաբառն իմանալիս պետք է ունենան նաև ձեր հեռախոսը»,- նշեց Գևորգյանը։

«Վստահելի կոնտակտներ» ֆունկցիան հնարավորություն է տալիս ֆեյսբուքյան ընկերների միջոցով վերականգնել «կոտրված» հաշիվը։

Հայտնի անձանց դեպքում «Ֆեյսբուքը» հատուկ տարբերանշան է սահմանել, որը հնարավորություն է տալիս հայտնիների իրական օգտահաշիվները կեղծ հաշիվներից տարբերել։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am