Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երեխայի մահվան դեպք է գրանցվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը նշեց, որ դեպքի հետ կապված մանրամասներ ներկայում չի կարող հայտնել, քանի որ իրավական գործընթաց է ընթանում:
Լրատվամիջոցները հայտնում են, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած երեխան հինգ ամսական է: