Գյումրիում կողաշրջվել է ձկան կերով բեռնված վրացական բեռնատարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գյումրիում կողաշրջվել է ձկան կերով բեռնված վրացական բեռնատարը

Այսօր` ժամը 21:53-ի սահմաններում, շտապօգնության կայանից  ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրիի ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ Բուլվարային թաղամասից Սևերսկի գնացող ճանապարհին բեռնատար է կողաշրջվել, մեքենայում կա արգելափակված քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ վրացական բեռնատարի վարորդը, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:Ծանրաքարշ ավտոմեքենան բեռնված է եղել ձկների համար նախատեսված կերով:

Գյումրիի ճգնաժամային կառավարման կենտրոնից  SHANTNEWS.am-ին փոխանցեցին, որ մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, վարորդին մեքենայից դուրս են բերել անցորդները, նա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ, այս պահին  իրականացվում են լաբորատոր-գործիքային հետազոտություններ, վրացի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: