«Հիմա ուրիշ ժամանակներ են. մարտի 1-ի կազմակերպիչը զորք է ուղարկում բնում խեղդելու ղազախների ըմբոստությունը, իսկ Արայիկ Շիրինյանը իրեն լավ է զգում». Հարություն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Հիմա ուրիշ ժամանակներ են. մարտի 1-ի կազմակերպիչը զորք է ուղարկում բնում խեղդելու ղազախների ըմբոստությունը, իսկ Արայիկ Շիրինյանը իրեն լավ է զգում». Հարություն Հարությունյան

Հարություն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«2019թ. երբ «5-րդ ալիքով» ցուցադրեցինք Ռոման Բաբայանի «Մարտի 1-ի գործը» վավերագրական ֆիլմը, որը էականորեն տարբերվում էր Անդրանիկ Քոչարյանի համահեղինակած՝ «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի տեսակետից (իդեպ, ինքն է բարձրաձայնել այդ ֆիմի համահեղինակ լինելու մասին), Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը բողոք գրեց և Յութուբը արգելափակեց ֆիլմը, մեզ էլ նկատողություն հայտարարեց: Հիմա, Ղազախստանում տեղի ունեցածը, համարյա բոլորը համեմատում են մարտի 1-ի հետ: Պատկերները շատ նման են, շատ ցցուն, մի տարբերությամբ՝ մարտի 1-ի իրական կազմակերպիչի սիրտը արդեն չի փառավորվում ոստիկաններին ծեծելու փաստից, նրա համախոհները չեն զանգում ԱՄՆ դեսպանատուն, թե հարայ հասեք երեխա են սպանել, կոշիկը գտել ենք, մարտի 1-ի շահառու որևէ լրատվամիջոց կրակին յուղ չի լցնում, թե՝ ոստիկանական մեքենան վրաերթի ենթարկեց քաղաքացիներին ու փախավ և այլն:

Եւ ամենազավեշտալին այն է, որ նա է արագ խորհրդակցություններ կազմակերպում Ղազախստան զորք ուղարկելու մասով:

Հիմա ուրիշ ժամանակներ են. մարտի 1-ի կազմակերպիչը զորք է ուղարկում բնում խեղդելու ղազախների ըմբոստությունը, իսկ Արայիկ Շիրինյանը իրեն լավ է զգում: Շատ լավ:

Այսպես են կոփվում պողպատե չագուչն ու իր կոթերը»:

 



Նման նյութեր