
Անին ընդամենը 10 տարեկան է, բայց արդեն սեփական փոքրիկ բիզնեսն ունի․ փափուկ խաղալիքներ է գործում, կազմակերպում դրանց գովազդը, վաճառքն ու առաքումը։
Ճիշտ ասած, երբ ինձ ասացին, որ Ani’s crafts-ի՝ մեկը մյուսից սիրուն փափուկ հերոսները գործվում են փոքրիկ աղջնակի մատներով, կարծեցի, թե մարքետինգային հնարք է։ Մտածում էի՝ միգուցե փոքրիկ Անին օգնում է տատիկին կամ մայրիկին, որոնք խաղալիքներ են գործում։ Պարզվեց սակայն, որ Անին տատիկ չունի, իսկ մայրիկն էլ հելյունագործությամբ չի զբաղվում։ Փոքրիկ վարպետի հետ ծանոթանալու համար ճանապարհ ընկանք Լոռի՝ Վանաձոր։

«Մի օր Անին տուն եկավ փոքրիկ դրամապանակը ձեռքին, հելյունով էին գործել, Արմինեն ինձնից թույլտվություն խնդրեց՝ կարելի է արդյոք անգլերենի պարապմունքներից հետո մի քիչ հելյունագործությամբ զբաղվել։ Չընդդիմացա, հակառակը՝ ուրախ էի, որ Անին իր նման մեկին գտել է»,- պատմում է Անիի մայրիկը՝ Նարինեն։
Անին հարևանուհի-ընկերուհու օգնությամբ իր բրենդի համար անուն որոշեց, Facebook-ում էջ բացեցին, ու կամաց-կամաց գործն առաջ գնաց։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am