Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում դասերը վերսկսելու մասին
Advertisement 1000 x 90

Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում դասերը վերսկսելու մասին

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։

1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»։