«Ես որպես հերոսի մայր՝ չեմ կարող այլևս լռել և իմ բողոքն ու սրտի ձայնը չասել». Նաիրա Մարգարյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես որպես հերոսի մայր՝ չեմ կարող այլևս լռել և իմ բողոքն ու սրտի ձայնը չասել». Նաիրա Մարգարյան

Նաիրա Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ես որպես հերոսի մայր՝ չեմ կարող այլևս լռել և իմ բողոքն ու սրտի ձայնը չասել։ Երբ մեր տղաների մարմիները պահվում էին տոպրակների մեջ և ոչ պատշաճ սանիտարական պայմաններում, որոնց մեջ նաև իմ տղայի մարմինն էր, հասկանում էիք մոր, ծնողի վիճակը, սիրտս ցավից ճմլվում էր, իսկ պատկան մարմինների անտարբերություն հոգիս ավելի էր ցավեցնում։ Հասկանում եք այն մոր վիճակը, որ զրկված է լինում վերջին անգամ իր զավակին գրկելու սառած ճակատը համբյուրելու իրավունքից, որ մորը տալիս են մասունքներ։

Զինվորներին և մեր վիշտ անարգելու համար ոչ ոք պատասխանատվություն չկրեց։ ԵՍ ՈՐՊԵՍ ՆԱՀԱՏԱԿ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՅՐ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԱՄԵՆԱ ԲԱՐՁՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՑ ՄԻՉև ԳԵՆԵՐԱԼ ՈՒ ՆԱԽԱՐԱՐ։ ԻՄ և ՀԱԶԱՐԱՎՈՐ ՈՐԴԻՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՄԵԿԸ ՉԵՂԱՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՁԵՐ ԱՐԱՐՔՆԵՐԻ և ԽՈՍՔԵՐԻ ՀԱՄԱՐ, Ի ՎԵՐՋՈ ՄԻ ՕՐ ՊԱՏԱՍԽԱՆ ԵՔ ՏԱԼՈՒ ՆԱև ԱՍՏԾՈՒՆ և ՁԵՐ ԽՂՃԻ ԱՌԱՋ։

ԻՍԿ ԱՅՍՕՐ ԴՈՒՔ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐԻՆ ԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ ԱՅՆ ԶԻՆՎՈՐԻ ՈՐ ՁԵՐ ԽԱՂԱՂ ՕՐՆ ԷՐ ԱՊԱՀՈՎՈԻՄ ԻՐ ԿՅԱՆՔԻ ԳՆՈՎ։

ԱՏՈՒՄ ԵՄ ՁԵԶ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՏԿԱՆ ՄԱՐՄԻՆԵՐ ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐ»։



Նման նյութեր