Ո՞րն է սիրախաղի (foreplay) կարևորությունը սեռական հարաբերության համար…
Advertisement 1000 x 90

Ո՞րն է սիրախաղի (foreplay) կարևորությունը սեռական հարաբերության համար…

Հարց

Ի՞նչ է «foreplay»-ը և ո՞րն է դրա նշանակությունը սեռական հարաբերության համար:

Պատասխան

Սիրախաղը (foreplay) նախապատրաստումն է սեռական հարաբերության, որի ընթացքում կինն ու տղամարդը սիրում, շոյում և հպվում են իրար` պատճառելով հաճույք ու նախատրամադրելով օրգանիզմը սեքսի համար:

Կնոջ համար սիրախաղն ունի մեծ նշանակություն, քանի որ կինը սովորաբար ավելի մեծ կարիք ունի գրգռման` սեռական հարաբերությունից առաջ: Սիրախաղը տրամադրում է կնոջ ուղեղը, թուլացնում մարմինը, խոնավացնում և լայնացնում հեշտոցը:

Ճիշտ է, սիրախաղը նույնքան կարևոր չէ տղամարդկանց համար, որքան` կանանց, սակայն միջին տարիքի տղամարդկանց համար այն կարևոր է էրեկցիայի առաջացման, ինչպես նաև հաճելի սեռական հարաբերություն ունենալու համար:

Սիրախաղի միջոցով կինը ստանում է մեծ հաճույք, իսկ տղամարդը` երկարատև էրեկցիա:

Երբեմն սիրախաղի (բերանային) միջոցով կարող են փոխանցվել մի շարք հիվանդություններ, ինչպիսիք են գոնոռեան, սիֆիլիսը, հերպեսը, խլամիդիաը, սնկերը և այլն:

urolog.am