3 ԿԵՏ, ՈՐՈՆՑ ՇՆՈՐՀԻՎ ԵՐԲԵՔ ՉԵՄ ՀԻԱՍԹԱՓՎՈՒՄ
70% ԻՄ ԿՈՂՄԻՑ, 30%-Ը ԴԻՄԱՑԻՆԻ
Ոչ ոքի հետ, ոչ մի հարցում 100% քայլն՝ ամբողջությամբ չեմ անում։ Բիզնեսում, անձնական շփումների մեջ, աշխատանքում, առօրյայում, նույնիսկ զրույցի ցանկացած թեմայում կատարում եմ 70% քայլը։ 70%-ով ընդառաջ կգնամ, կգրեմ, կակնարկեմ, կսկսեմ, կդիմեմ, ներդրում կանեմ ժամանակային, ֆինանսական, մտավոր, ու <STOP>
Եթե մեր կարծիքները համընկնում են, ապա փոխադարձ 30% քայլը կտեսնեմ իր կողմից, իսկ այն ԲԱՑԱՀԱՅՏ չզգալու դեպքում գործարքը կամ շփումը կդադարեցնենք նույն պահից։
ՄԵԾ ՃԱՄՓՒՑ ԱՌԱՋ, ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՄ ՄԻ ՔԱՆԻ ՄԵՏՐԸ
Մարդու հետ մեծ հարաբերություններից և քայլերից առաջ, նայում եմ, թե ինչպես է քայլում ինձ հետ մի քանի մետրը, ինչպես է կատարում փոքր առաջադրանքները, ինչպես է օգնում փոքր հարցերում, ինչպես է խոսում փոքրերի մասին։ Ինչպես փոքրերում է գործում, այնպես էլ մեծերում կլինի, առանց տարբերության։
ՏԱԼԻՍ ԵՄ՝ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՝ ԹԵԿՈՒԶ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՄԵՋ
Տալիս եմ թևեր, սովորեցնում՝ ճախրել և բաց թողնում՝ ինքնուրույն թռիչքի։
Հավատարմությունը փորձելու ամենահեշտ միջոցը ազատություն տալն է։
Ռուբեն Կարոյանի էջից