«Հերթական անողնաշար և անլուրջ նախաձեռնությունն է, որը իրականացնելու ոչ կամք, ոչ էլ հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը»․ Նաիրի Հոխիկյան
Advertisement 1000 x 90

«Հերթական անողնաշար և անլուրջ նախաձեռնությունն է, որը իրականացնելու ոչ կամք, ոչ էլ հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայաստանի կառավարությունը հոխորտում է, թե հունվարի 24-ից արգելելու է մտնել խանութ, թատրոն, կինո կամ հանրային սպասարկման այլ վայր, եթե մարդը պատվաստված չէ Covid-19-ի դեմ։

Վստահաբար կարող եմ ասել, որ հերթական անողնաշար և անլուրջ նախաձեռնությունն է, որը իրականացնելու ոչ կամք, ոչ էլ հնարավորություն ունի Նիկոլ Փաշինյանի ավազակախումբը։

Նույն կառավարությունը որոշել էր 2022-ի հունվարի 1-ից խստորեն արգելել պոլիէթիլենային տոպրակների վաճառքը և կիրառումը։ Արդեն հունվարի 9-ն է, մտեք խանութներ և սուպերմարկետներ, տեսեք՝ ինչ-որ բան փոխվե՞լ է։

Չի փոխվել ոչինչ, նույն ցելոֆանները։ Մարդիկ, երբ անլուրջ, ստախոս ու անկարող են լինում, այդպիսին մնում են ամենուր, բոլոր ոլորտներում, կյանքի բոլոր փուլերում։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողանում է միայն լավ ստել և դավաճանել, ուրիշ ոչինչ»։



Նման նյութեր