Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․
«Օգտահաշիվս արգելափակել ցանկացող ադրբեջանցիներին հորդորում եմ չտանջվել և իբր «ատելության խոսքի» պատճառով «Ֆեյսբուքին» չբողոքել, որովհետև այդպիսի խոսքով երբեք հանդես չեմ գալիս։
Ուստի արգելափակումը և գրառման հեռացումն ու հետ վերադարձն առավելագույնը տևում են ընդամենը մի քանի ժամ։
Հայաստանն այս լուսանկարի ետնապատկերի տաճարի նման այժմ, ցավոք, խոնարհված է, բայց վեհ և հուժկու։
Զգուշացեք այն օրից, երբ մենք կվերականգնենք այդ Տաճարը»։