Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկ քաղաքում մահամերձ հիվանդը նկարահանել է բժիշկների ամանորյա «կորպորատիվը»:
Ծանր վիճակում գտնվող հիվանդը որոշել էր պարզել, թե որտեղ է և ինչով է զբաղված բուժանձնակազմը։ Նա մի կերպ քայլելով՝ հիվանդանոցի սենյակներից մեկում գտել է Ամանորը նշող բուժանձնակազմին ու նկարահանել այն: Դռան ապակուց հնարավոր է տեսնել, թե ինչպես են բժիշկները ալկոհոլ օգտագործում։ Ըստ տեղեկությունների՝ «կորպորատիվ երեկույթին» մասնակցել են ռեանիմատոլոգները, բժիշկները, բոլորը հարբած են եղել։
REN TV-ի հաղորդմամբ, տղամարդը ծանր վիճակում էր և շտապ վիրահատության էր սպասում։ Աղբյուրի համաձայն, նա չի դիմացել մինչև վիրահատությունը և, ըստ որոշ տեղեկությունների, մահացել է հիվանդանոցում՝ չստանալով ամանորյա «կորպորատիվ երեկույթին» մասնակցող բժիշկների օգնությունը: Բուժհաստատությունից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել։