«Այո, մեր հասարակությունը հիվանդ է…». Արեգ Բարսեղյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Այո, մեր հասարակությունը հիվանդ է…». Արեգ Բարսեղյան

Հայաստանում մինչև 2018 թվականը բողոքի ակցիաներ էին անցկացվում երթուղայինների ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ։

Այսօր Ղազախստանում տեղի ունեցողը պատճառն իբր հեղուկ գազի սակագնի կրկնակի թանկացումն էր։

2018 թվից սկսած Հայաստանում թանկացել է թե՜ բնական գազը, թե՜ հեղուկ գազը, թե՜ բենզինը։ Այս ամսվանից կտրուկ թանկացել է տնային տնտեսությունների ջրամատակարարման սակագինը, թանկանալու է էլեկտրաէներգիան, արդեն խոսվում է գազի սակագնի բարձրացման մասին։

Այն մարդիկ, ովքեր 2013, 2015, 2016, թվերին “պայքարում” էին սակագների բարձրացումների դեմ, այսօր ասում են, որ նույնիսկ 1000 դրամ արժեցող հացին են համաձայն, միայն թե………

Այո, մեր հասարակությունը հիվանդ է։ Մեր հասարակությունը հիվանդ է, որովհետև երբևէ կրթությանն ու մշակույթին պտշաճ ուշադրություն չի դարձվել։ Այսպես կոչված ժեխը մեր հասարակությունում այդքան շատ է, որովհետև կրթական համակարգն է դրան նպաստել, որովհետև կրթական ու մշակութային հայեցակարգ չենք ունեցել։

Արեգ Բարսեղյանի էջից



Նման նյութեր