12-ամյա պատանին իր վարած մեքենայով վթարվել է ու տեղում մահացել
Advertisement 1000 x 90

12-ամյա պատանին իր վարած մեքենայով վթարվել է ու տեղում մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Օհանավան-Արտաշավան միջհամայնքային ավտոճանապարհին տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունվարի 8-ին` ժամը 12:00-ի սահմաններում, 12-ամյա պատանին իր վարած «Վազ 21214» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել, ինչի հետևանքով տեղում մահացել է:

Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն: