Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Advertisement 1000 x 90

Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Երևանում այսօր՝ հունվարի 11-ին, մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծի կինը։

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական  ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի  պատմալեզվագրական ֆակուլտետը:

Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն  և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝ նաև «Գրական թերթի»  խմբագրությունում՝ որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական  թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է  Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990թթ. եղել է Հայաստանի  պետական  մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:

1989 թ. նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։

1991-1999 թթ. եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։

1994-1996 թթ. ընտրվել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահ:

1999-2003 թթ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:

2005-2007 թթ.՝ «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն:

2007-2018 թթ.՝  «Հ1» հեռուստաալիքի տնօրենի խորհրդական:

Առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1957 թ. Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն՝ 1963-ին: Ավելի քան 40 ժողովածուի և գրքերի հեղինակ է, այդ թվում՝ ռուսերեն, չեխերեն և անգլերեն լեզուներով։ Նրա ստեղծությունները տպագրվել են իտալական, ֆրանսիական,  հարավսլավական, իրանական, չինական և ամերիկյան պարբերականներում։ Ռազմիկ Դավոյանի կյանքին ու գործին անդրադարձել են «Լիտերատուրնայա Գազետա», ֆրանսիական «Ֆիգարո» բրիտանական «Թայմզ» և «Ուասաֆիրի» պարբերականները։

1969-ին՝ հինգ տարի արգելափակվելուց հետո, հրատարակվում է «Ռեքվիեմը»։  1972-ին  առաջին անգամ Բեյրութում հրատարակվում է «Խաչերի ջարդը» պոեմը, իսկ «Թորոս Ռոսլին» պոեմը առաջին անգամ հրատարակվում է Նյու Յորքում 1984-ին։

1990 թ. չեխական հեղինակավոր «Օդեոն» հրատարակչությունը նրա ստեղծագործությունները ներառել է համաշխարհային գրականության անթոլոգիայում։

Մրցանակներ  և  պարգևներ`

1971- ՀԼԿԵՄ ԿԿ մրցանակ

1985- Հայաստանի պետական մրցանակ

2003- ՀՀ նախագահի մրցանակ

2012- «ԱՊՀ-ի Աստղեր» մրցանակ (Մոսկվա)

1998- «Ս. Մեսրոպ Մաշտոց» շքանշան

2010- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի մեդալ»

2009- Երևանի պետական ագրարային համալսարանի Ոսկե մեդալ

2010- Երևանի պետական համալսարանի Ոսկե մեդալ

2010-  Երևանի Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական համալսարանի Ոսկե մեդալ

2010- Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ս. Մեսրոպ և Ս. Սահակ» մեդալ

2010- Վալերի Բրյուսովի անվան մեդալ

ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐ 

«Իմ աշխարհը» – 1963

«Ստվերների միջով» – 1967

«Ռեքվիեմ» – 1969

«Մեղրահաց» – 1973

«Կեղևդ բաց արա» – 1975

«Ինչ էր եղել» /մանկական/ – 1971

«Պոեմներ» – 1980

«Տաք սալեր» -1983

«Պղնձե վարդ» -1985

«Տխուր փիղը» /մանկական/ -1970

«Հանճար և հիշողություն» /արձակ/ – 1986

«Ընտիր երկեր» – 1987

«Քարե բարձ» – 1989

«Ռեքվիեմ» /ամբողջական/ – 1998

«Կենսական էներգիայի  ուսմունքը»/տեսական/ – 1998

«Խաչերի ջարդը» – 1972 /Բեյրութ/

«Մինչև որ հասնես նախապապերիդ… » – 1978 /Նյու Յորք/

«Թորոս Ռոսլին»/արձակ/ – 1983 /Նյու Յորք/

«Բանաստեղծություններ» -1984 /Նյու Յորք/

«Ոգեղեն հաց» – 2001թ.

«Ծիտիկը ցուցահանդեսում» – 2003թ.

«Եթե Աստված կամենա» /վեպ/  – 2008թ.

«Մղձավանջներ» – 2010թ.

«Կեցցե Հայաստան» – 2010թ.

«Բառը» /Համաշխարհային պոեզիայի մատենաշար/ – 2011թ.

«Բանաստեղծություններ» /«Հայագիտակ» դասական մատենաշար/- 2011թ.

«Ծովինար»   – 2015թ.

«Գերդաստան» /արձակ/ – 2016թ.

«Համատարած Թումանյան» – 2019թ.

«Մենք ունենք» /բանաստեղծություններ/ – 2019թ.

ՌՈՒՍԵՐԵՆ

Открой свою кору  – 1976 /Երևան/

Зимняя снежинка-весенный цветок -1978 /Մոսկվա/
Сердцевина дерева -1980 /Մոսկվա/
Эпос юности -1982 /Երևան/
Золотая сеть  -1987 /Մոսկվա/
Беспредельная гора – 1988 /Մոսկվա/
Если господь пожелает /роман/-2009 /Երևան/

ՉԵԽԵՐԵՆ

Пергаментова Hора – 1988 /Պրահա/

ԱՆԳԼԵՐԵՆ

Selected Poems  – 2002 /  Օքսֆորդ/

Toros Rosslin- 2008 / Երևան/

Whispers and Breath of the Meadows – 2010 / Մեծ  Բրիտանիա/

Requiem – 2016 / Մեծ Բրիտանիա/