«Ռազմիկ Դավոյանը հայ գրականության ծառերից մեկն է». Ռոլանդ Շառոյանը՝ Ռազմիկ Դավոյանի մասին
Advertisement 1000 x 90

«Ռազմիկ Դավոյանը հայ գրականության ծառերից մեկն է». Ռոլանդ Շառոյանը՝ Ռազմիկ Դավոյանի մասին

Գրող, արձակագիր Ռոլանդ Շառոյանը՝ Ռազմիկ Դավոյանի մասին.

«Ռազմիկ Դավոյանը հանգավ ի տեր…

Ռազմիկ Դավոյանը հայ գրականության ծառերից մեկն է և բնությունով ավելի շատ ընկուզենու է նման։

Եթե ընկուզենին մարդու հետ հավասարչափ աճում է, ապա Դավոյան մտավորականն ու գրողը-ընկուզենու հետ հավասարաչափ աճել է և իր գրականության 80- տարեկան արմատները մխրճվել են հայրենի հողի մեջ և սնում են Հայոց Աշխարհում ապրող ազնիվ և անազնիվ հոգիները- անազնիվին`մաքրություն, ազնիվին` ուժ ներարկելով։

Ծնված օրից առ այսօր իր ներաշխարհում բնակռված ոսկեզօծ բառերի հեքիաթը ոսկեղենիկ հայերենով իրականություն է դարձրել, երազանքը` ոգեղեն ապրելակերպ, ժամանակների մատուցած կեղծ ու կես ճշմարտությունները` այպանել և լուսավորել։

Երկար արարումից հետո , ցանկացած հայ ծառ կբացի իր կեղևը և կառնի Ռազմիկին իր կեղևի մեջ, և նրա հազարավոր ցավեր ապրած հոգին կշարունակի արարել հայ ծառերի հետ։

Գնաս բարով, սիրելի ընկեր»:



Նման նյութեր