«Արդար չէ անվտանգությունը դնել 18-20 տարեկանների ուսերին ու մուշ-մուշ քնել». Գարեգին Միսկարյան
Advertisement 1000 x 90

«Արդար չէ անվտանգությունը դնել 18-20 տարեկանների ուսերին ու մուշ-մուշ քնել». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի մեղավորությունը հնարավոր չի չափել էս ամեն ինչի մեջ, բայց կարո՞ղ է մենք, այնուամենայնիվ, պետություն չենք, կարո՞ղ է մենք չենք կարողանում ապահովել մեր անվտանգությունը, ու նախկինում էլ «ապահովում» էինք, որովհետև ինչ-որ մեկին էդպես էր պետք, այլ ոչ թե մենք կայինք էդքան, կարո՞ղ է մենք էս տարածաշրջանում ինքնուրույն ապրելու, գործիքից գործոն դառնալու մի ճանապարհ ունենք միայն, և դա զինված ժողովուրդ ունենալն է, համապարփակ անվտանգային համակարգ ստեղծելն է։

Արդար չի, մեզ պես կոնֆլիկտային գոտում ապրող հանրույթի կողմից իր անվտանգությունը դնել 18-20 տարեկանների ուսերին ու մուշ -մուշ քնել։ Արդար չի…»:



Նման նյութեր