ՌԴ Խաբարովսկ քաղաքում Հանցանքի զոհ է դարձել հայ գործարարի 25-ամյա որդին՝ Անդրեյ Մուրադյանը,- հաղորդում է gubernia.com-ը:
Քննիչները պարզել են, որ Անդրեյին առևանգել է նրա «լավ ծանոթը»: Հանցագործը զանգել է ապագա զոհին և խնդրել գալ իր հետևից:
Rusarminfo-ի հաղորդմամբ՝ սպանվածի դին կտեղափոխեն Հայաստան: Ավելի վաղ գործարարի տանը մահացած էր հայտնաբերվել նրա ավագ որդին՝ Ալեքսանդրը: Բժշկական փորձաքննության արդյունքներով՝ Ալեքսանդրի մահվան պատճառ էր դարձել հոսանքի հարվածը: Երկու եղբայրների դիերը կտեղափոխվեն հայրենիք:
Երիտասարդը՝ գալով նշված վայր, առևանգվել է հանցագործի կողմից: Նրան պահել են մի քանի օր՝ հորից պահանջելով 20 միլիոն ռուբլի: Ավելի ուշ, հանցագործները, վախենալով պատժից, սպանել են Անդրեյին՝ խեղդելով պարանով, ապա մարմինը տարել Սադովայա երկաթգծի կայարան, բենզին լցրել և այրել:
Հանցագործները ձերբակալվել են, այժմ նրանք ցուցմունք են տալիս,- հաղորդում է gubernia.com-ը: