
Երեկ ՊՆ-ն հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։
Ռուդիկ Ղարիբյանն Ալավերդիից էր։ Ուներ մեկ քույր։
Նրանց ընտանիքն ապրում է անապահով պայմաններում։
Կրտսեր սերժանտ Ռուդիկը բանակ էր զորակոչվել նախորդ տարի։ Այդ առիթով նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Գնում եմ, որ գամ․․ ժպիտով, միշտ ժպիտով»։