Այսօր Բաքվում հայերի ջարդի 32 ամյակն է։ Սա արձանագրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ հիշեցնելով ադրբեջանցիների վայրագությունները։
«1 շաբաթ հայերին վառում, մորթում, բռնաբարում և դուրս շպրտում իրենց տներից՝ հիմնականում պատուհանից։
«Փրկարար» սովետական բանակը հասավ 7 օր անց, երբ ամեն ինչ ավարտվել էր։
Ադրբեջանցիք հիշում են միայն այդ օրը՝ հունվարի 20-ը, երբ արյան համ առած ջարդարարներին և նրանց սատարողներին տանկերով կատոկեցին։
Անունն էլ դրին՝ «ռուսները ու հայերը արյան մեջ հեղեղեց ազատատենչ ազերի հայրենասերներին»,- նշել է նա ու ընդգծել. «լավ հիշեք այս օրը ու երբեք չհանդուրժեք կեղծ խաղաղասիրություն քարոզողներին»։