«Լրատվականներն ու ֆեյսբուքյան գերությունը». Սամվել Մարտիրոսյան. media.am
Advertisement 1000 x 90

«Լրատվականներն ու ֆեյսբուքյան գերությունը». Սամվել Մարտիրոսյան. media.am

Հայաստանյան մեդիա դաշտը մուտք է գործում 2022 թվական բավականին խառնված տեղեկատվական մթնոլորտում։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե իրադարձային խառնաշփոթն է, այլ հարթակների տեսանկյունները։

Մի կողմից՝ 2021-ի երկրորդ կեսին հայաստանյան լրատվական կայքերի մեծամասնությունն արձանագրել է այցելությունների անկում։ Դժվար է հստակ գնահատել, թե ինչով է սա պայմանավորված։ Երևի կան մի շարք հանգամանքներ։ Կա հանրության ընդհանուր հոգնածություն լուրերի հանդեպ։ Կա չբարձրաձայնվող, բայց կարծես թե նկատելի ֆինանսավորման անկում՝ լուրջ լրատվականնների։ Ամեն դեպքում, դիտվում է 10-40% լսարանի անկում լրատվականների մեծամասնության մոտ։

Մյուս կողմից՝ բարդացել է աշխատանքը առ այսօր Հայաստանի դեպքում հիմնական սոցիալական ցանցի՝ Ֆեյսբուքի հետ։ Եթե տարիներ շարունակ Ֆեյսբուքը նվազեցրել է լրատվականների դիտողականությունը՝ ելնելով ալգորիթմի փոփոխություններից, ապա այսօր կոնկրետ հայաստանյան հարթակների համար գոյություն ունեն բարդ խնդիրներ։

Իսկ Ֆեյսբուքում, ինչպես հայտնի է, երբ սկսում են մի բանի համար արգելափակել, անում են դա անմիտ, ավտոմատացված, լիակատար ուրագի պես։

Ռոբոտները գտնում են Մոնթեի նկարները նույնիսկ հին, տարիներ առաջ արված գրառումներում։ Իսկ հիմա պատկերացրեք, թե քանի հայաաստանյան հաշիվ կա Ֆեյսբուքում, որտեղ չկա գոնե մի քանի Մոնթեի նկար։ Եվ պատկերացրեք աղետի մասշտաբները։

Ընդ որում, այս պահին հասկանալի էլ չէ, թե ինչպես Ֆեյսբուքում նստած ջոջերին բացատրել, որ իրենք սխալ են։ Ու նույնիսկ, եթե հաջողվի սխալը ուղղել, վաղը, մյուս օրը մի մոդերատոր մի նոր բան կկարդա Վիքիպեդիայում, ու կսկսեն մեկ այլ անիմաստ պատրվակով արգելափակել էջերը։

Եվ կրկին ու կրկին գալիս ենք այն մտքին, որ հարկավոր է մտածել աղբյուրների բազմազանության մասին, չի կարելի հույս դնել միայն ու միայն Ֆեյսբուքի վրա։ Առավելևս, որ տվյալ հարթակի մոդերացիան գնալով ավելի ու ավելի է վատանում։

Հիմա չքննարկենք, թե որքանով լավ կամ վատ լուր է սա բովանդակության որակի տեսանկյունից։ Փաստ է, որ տվյալ փաստի հետ պետք է հաշվի նստել։ Եվ միայն բողոքները չեն օգնի լրատվականներին։ Աշխարհում մեծ լրատվականները չեն զլանում օգտագործել այս հարթակը։

Տելեգրամ ալիքներ Հայաստնում ունեն բավականին շատ լրատվականներ։ Սակայն, մեծ մասը օգտագործում են դրանք մոտավորապես նույն կերպ, ինչպես Թվիթերը։ Այսինքն՝ սխալ։ Տելեգրամն էլ, Թվիթրեր էլ, որը նույնպես վատ հարթակ չէ, օգտագործվում են Հայաստանում հիմնականում որպես հղումների ամբարներ։

Ամեն դեպքում հարկավոր է հաշվի նստել այն հանգամանքի հետ, որ լսարանն այսօր ցրվում է տարբեր հարթակներով։ Նույն Ֆեյսբուքի լսարանը Հայաստանում սկսել է արդեն նվազել՝ մոտ երկու տարի անփոփոխ մնալուց հետո։

Ամբողջությամբ՝ media.am



Նման նյութեր