Ինչպես առաջին ավտոմոբիլը փակեց ձիասայլերի ճանապարհը, հիմա էլ՝ էլեկտրամոբիլն է ազդարարում հին սերնդի վերջը: Անցնող շաբաթ, Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, որ էլեկտրական շարժիչով մեքենաներին թույլատրելու է անվճար կայանել՝ նպատակ ունենալով խրախուսել կանաչ շարժումը Երևանի փողոցներում:
Պաշտոնական տվյալով, սակայն երեք տարում, հոսանքով աշխատող ընդամենը 3 մեքենա է ներկրվել հանրապետություն: Հայաստանցի առաջին էլեկտրա-մոբիլիստները ասում են՝ կարմիր գծերը «կանաչեցնելու» համար, այլ արտոնություններ էլ պետք է լինեն: