ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է դատարան` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ու նրա հետ փոխկապակցված 2 անձանց ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձելու պահանջով։
Ինչպես հայտնում են դատախազությունից, պահանջում մասնավորապես հիշատակվում են.
- Երևանում գտնվող 2 բնակարաններ, 1 բնակելի տուն, 1 հյուրանաոցառեստորանային համալիր, 1 ավտոտնակ, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասեր, որոնց միջին շուկայական արժեքն ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ է,
- 3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ,
- բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդ, 4․391․805․299 ՀՀ դրամ ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում: