Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության. Էդուարդ Շարմազանով
Advertisement 1000 x 90

Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության. Էդուարդ Շարմազանով

Այս իրավիճակում Թուրքիայի հետ բանակցությունները նման են ինքնասպանության։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը.

«Ամիսներ առաջ կապիտուլյանտ ռեժիմի ղեկավարը հարեւան Վրաստանի միջոցով հանդիպում էր «մուրում» թուրքերից։

Այնուհետեւ նշեց,որ Թուրքիայից ստանում է «դրական ազդակներ»։

Եվ դա այն դեպքում,երբ թուրքական «բայրաքթարներն» ընդամենը 1 տարի առաջ հազարավոր հայորդիների զոհաբերման պատճառ դարձան։

Այսօր էլ պաշտոնական Անկարան բոլոր հնարավոր միջոցներով սատարում է Ադրբեջանի հանցագործ ռեժիմին։
Հայաստանի «իշխանությունն» իր հերթին փաստացի «ձեռքերը լվացել» է Արցախից,հրաժարվում է Շուշին ու Հադրութը օկուպացված համարել եւ մոռացության է տվել պահանջատիրության պայքարը։

Նման իրավիճակում հայ-թուրքական «բանակցությունները» չեն կարող սպասարկել Հայաստանի ու հայության շահերը։

Այն բացառապես թուրքական օրակարգի մաս է եւ կարող է հանգեցնել հերթական ու վերջնական կապիտուլյացիայի»։



Նման նյութեր