37-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով ձերբակալվել է եղբայրը
Advertisement 1000 x 90

37-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով ձերբակալվել է եղբայրը

Արագածոտնի մարզի Կոշ համայնքի տներից մեկում 2022թ. հունվարի 12-ին  հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ բռնի մահվան հետքերով։ Մանրամասներ է ներկայացնում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ Արագածոտնի մարզի Կոշ համայնքի բնակչի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. հունվարի 12-ին և տեղեկացվել, որ հիշյալ համայնքի տներից մեկում հայտնաբերվել է նույն տան բնակչի դին՝ բռնի մահվան հետքերով։

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում արդեն իսկ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Նախնական տվյալներով՝ 37-ամյա տղամարդու և եղբոր միջև, հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը, վիճաբանություն է ծագել կենցաղային հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս դույլով, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել 37-ամյա եղբոր գլխին և մարմնի տարբեր մասերին։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տուժածի եղբայրը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Վերջինս ձերբակալվել է՝ եղբոր առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ նրա մահն առաջացնելու կասկածանքով»,-ասված է հաղորդագրության մեջ։