Հուսամ բոլորն են հասկանում, որ Հայ-թուրքական “մերձեցումը” տեղի է ունենում ոչ թե Ռուսաստանի նախաձեռնությամբ, այլ հենց Հայաստանի և թուրքիայի իշխանությունների ձեռմամբ։
Ռուսաստանն, որպես այս շրջանում իրավիճակի “տիրոջ” տիտղոսին ձգտող գերտերություն, փորձում է ստանձնել պրոցեսի քավորի դերակատարությունը։ Հենց դրանով է պայմանավորված իրենց նախաձեռնողական քաղաքականությունը։
Դե մտածում են` մեզ հետ, թե առանց, հայերը որոշել են լավանան թուրքերի հետ։
Մնում է մենք մեզ համար հասկանանք, այդ ո՞ր հայերն են որոշել լավանան թուրքերի հետ և քանի՞սն են իրենք…
Հ.Գ. թե՜ ռուսը, թե՜ ամերիկացին երբեք մեր մասին մեզանից շատ չեն մտածի։
Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից