«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը տեսանյութեր է տարածել իր էջում՝ կից գրառմամբ.
«Այսօր լուսաբացից տասնյակ ծայրահեղ ծանր պայմաններում, դոմիկներում բնակվող ընտանիքների հետ եմ հանդիպում։ Իրենց կացարանների վառարաններում այս ցրտաշունչ ձմռանը այրում են ինչ պատահի։ Գյումրիում մարդիկ աննկարագրելի ծանր վիճակում են»: