«Իշխանությունը նույնիսկ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է «սև-սպիտակի» արատավոր սկզբունքով». Սուրեն Սուրենյանց
Advertisement 1000 x 90

«Իշխանությունը նույնիսկ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է «սև-սպիտակի» արատավոր սկզբունքով». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

«Մենք ունենք իշխանություն, որը նույնիսկ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է «սև-սպիտակի» արատավոր սկզբունքով: Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում:

Պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգոտում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը: Խոսքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպման մասին է, որին մասնակցությունն իշխանությունը փաստորեն «մենաշնորհել» է։ Խնդիրը դիտարկենք անձնական հարթությունից դուրս։

Հարցն այստեղ ոչ թե Վանեցյանի անձն է, այլ խորհրդատվական ընդդիմության ինստիտուտը, որի նման ցինիկ անտեսումը խոսում է այն մասին, որ Հայաստանը սովորական ավտորիտար երկիր է։ Միայն ավտորիտար երկրներում է ընդդիմությունն օգտագործվում` որպես դեկորացիա, որի շնորհիվ դրսում ուզում են ցույց տալ բազմակարծության պատրանք, իմիտացիա։ Սակայն տեղի ունեցածն ուշագրավ է նաև այլ պատճառով։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, թե արտաքին քաղաքականությունն իր ու իր թիմի մենաշնորհն է։ «Ինչ ուզում են` բանակցում ենք» արատավոր սկզբունքը Հայաստանին արդեն կանգնեցրել է համազգային աղետի առաջ։

Փաշինյանի թիմը դասեր չի քաղել, ինչը հուշում է, որ արտաքին քաղաքական հանդիպումները ծառայեցվում են ոչ թե պետության, այլ իշխանության մասնավոր շահերին։ Մենք ունենք իշխանություն, որը նույնիսկ արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է «սև-սպիտակի» արատավոր սկզբունքով»:



Նման նյութեր