«Կարևորը՝ Նիկոլն իր թայֆով լավ են ապրում»․ Գագիկ Համբարյան
Advertisement 1000 x 90

«Կարևորը՝ Նիկոլն իր թայֆով լավ են ապրում»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․

«Ապագան խո՛տն է, խո՛տն ապագա է Խոզի միսը թանկանում է… Կապիտուլյանտ Նիկոլին երկրպագող նիկոլականները, ժեխը և փթիրը դեռ նախկիններին չե՞ն մեղադրել մսի գնի թանկացման համար… Չնայած, այդ զանգվածը միս չի ուտում… Նախ, հիմնականում փող չունեն, երկրորդը` նրանք ամեն օր ուտում, ուրախանում ու կշտանում են նիկոլական ԺԵԽնյուզի մատուցած աղբ նորություններով…

Օրինակ` ամսվա մեջ մի քանի անգամ ուտում ու կշտանում են Իլհամի մահվան, Մեհրիբանի առևանգման, Էրդողանի ավտոպատահարների, Ստամբուլի և Բաքվի ջրասույզ լինելու լուրերով, իսկ որպես դեսերտ` համտեսում են Նիկոլի «ցնցող», «սպանիչ» հայացքը…  Ոչինչ, որ ամեն ինչ թանկանում է և հասարակությամ մեծ մասը հազիվ է ծայրը ծայրին հասցնում. կարևորը Նիկոլն իր թայֆով լավ են ապրում…»:



Նման նյութեր