
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Գյումրիում. 38-ամյա կինն ահազանգել է, որ երկու երեխաները տանից դուրս են եկել ու չեն վերադարձել։
Պարզվել է 11 և 13 տարեկան երեխաները՝ եղբայր և քույր, տնից դուրս են եկել բակ՝ խաղալու և չեն վերադարձել:
Շուրջ վեց ժամ անց երեխաները հայտնաբերվել են փողոցում. երեխաները ոստիկաններին հայտնել են, որ տնից հեռացել են մոր վատ վարքագծի պատճառով:
Նրանք հանձնվել են ծնողին: