«Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը օր առաջ տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանն ու Թուրքիան». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Ընդդիմությունը պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը օր առաջ տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանն ու Թուրքիան». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանի ֆեյսբուքյան էջից.

«Իշխան Սաղաթելյանը հայտարարում է, որ Շուշին ու Հադրութը պիտի վերադարձնենք, ՔՊ-ական ուսապարկ Վաղարշակ Հակոբյանն ասում է, թե նրա այդ հայտարարությունից «դավաճանության հոտ է գալիս» (sic)։

Մեկ էլ ադրբեջանական մամուլում էին ծանր տարել հայ-թուրքական, այսպես կոչված, հաշտեցման գործընթացի դեմ ընդդիմադիր մի շարք գործիչների, բայց հատկապես նույն Ի.Սաղաթելյանի, խորհրդարանում երեկ արված հայտարարությունները։

Կարծում եք զուգադիպությու՞ն է։

Հայ-թուրքական հարաբերությունները, Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպումներն ու այդ թեմայով՝ կարծում եմ շատ վաղուց արդեն ձեռքբերված պայմանավորվածությունները մեր երկրի օրակարգի հիմնական ու ամենակարևոր հարցերից են։

Անցած երկու օրերի ընթացքում իշխանական պատգամավորները շատ լավ «ջրեցին» այդ խնդրի բովանդակային քննարկման բոլոր հնարավորությունները։ Հետևելով իրենց առաջնորդի օրինակին՝ իրենք իրենց գժի տեղ դնելով այդ հարցը «սղցրին», գնացին։

Բայց դա անթույլատրելի է։ Ընդդիմադիր խորհրդարանականները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի հանրությունը օր առաջ տեղեկանա, թե ինչ են բանակցում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչները։

Կարծում եմ՝ հարցուպատասխանը լավ առիթ է թեման նորից քաղաքական օրակարգ վերադարձնելու համար։ Կրկնում եմ՝ սա մեր երկրի առջև ծառացած ամենամեծ մարտահրավերն է այս պահին»։



Նման նյութեր