Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը, Հայաստանի անձնագիր է ստացել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը, Հայաստանի անձնագիր է ստացել

Հունվարի 18–ին «Ալյանս» կուսակցության Բարձրագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը` «Ալյանս» կուսակցության կանանց միության պատվավոր նախագահ Նատալյա Ռոտենբերգը ստացել է Հայաստանի անձնագիր։ Հատկանշական է, որ նա հայկական քաղաքացիությունը ստացավ հենց իր ծննդյան օրը։ Այս մասին ասված է տարածված հաղորդագրության մեջ։

 

«Նա հայերենով ընթերցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին օրենքն ու իր շնորհակալությունը հայտնել ՀՀ կառավարությանը՝ վստահության համար։ Նատալիա Ռոտենբերգը խոստացել է, որ կանի ամեն բան, որպեսզի անձնագիրը չկրի սիմվոլիկ բնույթ, այլ դառնա նոր ու ավելի մեծ գործերի հիմք, որոնք կնպաստեն Հայաստանի բարգավաճմանը»,– ասված է հաղորդագրության մեջ։